«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում

ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում
22.03.2018 | 23:48

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում` հայտարարել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Լամբերտո Զանյերը՝ Twitter սոցիալական ցանցում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Թրենդ» գործակալության հարցին:

«Այս հարցին ավելի ճիշտ կլինի, որ պատասխանեն ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունն ու Մինսկի խումբը, բայց իմ կարծիքով՝ անգամ ամենաձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում և համառություն»,- նշել է գերագույն հանձնակատարը:

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ